ՔՊ-ն նոր սպառնալիք է գտել մեր ժողովրդի համար ու այդ սպառնալիքը, ո՛չ ավել, ո՛չ պակաս, Արարատ լեռն է. Քրիստինե Վարդանյան
Քաղաքական
17:26 15/04/2025
Հայաստան

ՔՊ-ն նոր սպառնալիք է գտել մեր ժողովրդի համար ու այդ սպառնալիքը, ո՛չ ավել, ո՛չ պակաս, Արարատ լեռն է. Քրիստինե Վարդանյան

«Ցեղասպանությունից 100 տարի անց մենք կրկնեցինք ցեղասպանության պատկերները, ուղղակի՝ դրանց գունավորներն ունեցանք»,- ԱԺ-ում հայտարարեր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ ներկայացնելով 1915 թվականի ցեղասպանությունից մազապուրծ կնոջ ու իր երեխայի սև ու սպիտակ լուսանկարը և Արցախից բռնագաղթող հայ կնոջ գունավոր լուսանկարը՝ կրկին կրծքին պահած երեխայով։

Նրա խոսքով, վերջինս տեղի ունեցավ այն պատճառով որ թշնամին դարձավ «կիրթ ու կառուցողական» և Հայաստանում վարվեց թշնամուց եկող սպառնալիքի նվազեցման քաղաքականությունը և այդ ուղերրձը հղվեց հանրությանը։

 «Հիմա էլ այդ նույն քաղաքական ուժը, որն Ադրբեջանից եկող սպառնալիքն էր մեղմացնում, նոր սպառնալիք է գտել մեր ժողովրդի համար ու այդ սպառնալիքը, ո՛չ ավել, ո՛չ պակաս, Արարատ լեռն է»,-ասաց Վարդանյանը՝ նկատելով, որ ըստ իշխանությունների, եթե երկար նայենք Արարատին և մեզ իդենտիֆիկացնենք Արարատով՝ Թուրքիան կջղայնանա և կհարձակվի Հայաստանի վրա։

Ըստ Վարդանյանի՝ իշխանությունները ցանկանում են ջնջել անցյալը, որպեսզի կառավարեն ապագան։

 Նկատելով, որ Իշխանություններն այդ մասին խոսում են անմեղ հարցրերով, բայց չեն պատասխանում հարցին, թե ինչու հանձնաժողով չկա Հայոց ցեղասպանության 110 ամյակի կապակցությամբ՝ ասելով, թե այն իրենց առաջնահերթությունների մեջ չէ։

Պատգամավորը հարցրեց, թե այդ դեպքում ո՞րն է ՔՊ-ի առաջնահերթությունը՝ թուրք ադրբեջանական պահանջների բավարարո՞ւմը։

 «Ցեղասպանությունը չկրկնվելու մի ճանապարհ կա և այն Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները բավարարելը չէ, այլ մեր իրավունքների համար պայքարը»,-ասաց Վարդանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՔՊ-ն նոր սպառնալիք է գտել մեր ժողովրդի համար ու այդ սպառնալիքը, ո՛չ ավել, ո՛չ պակաս, Արարատ լեռն է. Քրիստինե Վարդանյան